20 զոհ, 320 վիրավոր, Աֆղանստանում երկրաշարժ է գրանցվել
Աֆղանստանի՝ 500 հազար բնակչութամբ ամենամեծ քաղաքներից մեկում՝ Մազարի Շարիֆում, տեղական ժամանակով մոտավորապես 1:00-ին 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ տեղական իշխանությունները հաստատել են առնվազն 20 մարդու մահվան մասին լուրը: Հաղորդվում է նաև, որ զոհերի թիվը կարող է աճել, իսկ վիրավորների թիվը հասել է 320-ի:


