ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Գյումրիում 1988-ի երկրաշարժից տուժած երեխաներին օգնություն ցուցաբերած բժշկին Պուտինը շնորհել  է Աշխատանքի հերոսի կոչում

Գյումրիում 1988-ի երկրաշարժից տուժած երեխաներին օգնություն ցուցաբերած բժշկին Պուտինը շնորհել է Աշխատանքի հերոսի կոչում

ՌԴ Անհետաձգելի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության ինստիտուտի նախագահ, հայտնի մանկաբույժ Լեոնիդ Ռոշալն այսօր նշում է ծննդյան 87-րդ տարեդարձը, գրում է  rbc.ru-ն:

Այս նույն օրը Ռուսաստանի նախագահի հրամանագրով Ռոշալին Աշխատանքի հերոսի կոչում է շնորհվել:

Նշանավոր մասնագետը հայտնի է ոչ միայն բժշկության ոլորտում ունեցած ձեռքբերումներով, այլև մարդասիրական գործունեությամբ, որոնցից առաջինն իրականացվել է Գյումրիում 1988թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո, երբ Ռոշալն ընկերների հետ միասին օգնություն է ցուցաբերել տուժած երեխաներին:

  • Կիսվել: