18 վիրավոր. Մոսկվայում տրամվայներ են բախվել
Մոսկվայում երկու տրամվայների բախման հետևանքով վիրավորների թիվը հասել է 18-ի: Վիրավորների մեջ կա հինգ երեխա: Այս մասին հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ տեխնիկական անսարքության պատճառով տրամվայներից մեկը դուրս է եկել գծերից: Այլ տեղեկություններ չեն հաղորդվում:
Տեսանյութը՝ այստեղ:


