երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
15 մարդ տեղափոխող վերելակն ընկել է հորը

15 մարդ տեղափոխող վերելակն ընկել է հորը

Սանկտ Պետերբուրգի բազմաբնակարան շենքերից մեկում վերելակը, որը 15 մարդ էր տեղափոխում, ընկել է հորը։ Երեք տուժած տեղափոխվել է հիվանդանոց, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Վերելակի խցիկում կար 15 մարդ, որոնցից 5-ը երեխաներ էին, թույլատրելի տարողությունը մինչև 600 կիլոգրամ է»,- ասել է նա։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ շարժիչի հզորությունը չի բավականացրել առաջին հարկում վերելակը կանգնեցնելու համար, և այն ընկել է։

Նախնական տվյալներով՝ երեք տուժած, որոնցից մեկը երեխա է, հոսպիտալացվել է։ Բժիշկները նրանց մոտ ախտորոշել են տարբեր սալջարդներ՝ հիմնականում ոտքերի, ծնկների և կրծքավանդակի վրա, հավելել է աղբյուրը։

  • Կիսվել: