չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
 13 խաղաղ բնակիչ է զոհվել  Դոնեցկի մարդաշատ շուկաներից մեկի գնդակոծության հետևանքով

13 խաղաղ բնակիչ է զոհվել Դոնեցկի մարդաշատ շուկաներից մեկի գնդակոծության հետևանքով

Դոնեցկի մի շարք խանութներ հայտնվել են Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ, զոհվել է առնվազն 13 խաղաղ քաղաքացի, ևս 10-ը տուժել են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
 
Ուկրաինական զորքերը 155 մմ տրամաչափի առնվազն 6 արկ են արձակել քաղաքի Կիրովի շրջանի Տեքստիլշչիկ միկրոշրջանում, որտեղ շուկաներ են և բազմաթիվ խանութներ: Այս շրջանում մշտապես մեծ թվով խաղաղ բնակիչներ կան։
Դոնեցկի քաղաքապետ Ալեքսեյ Կուլեմզինը հայտնել է ուկրաինական զորքերի կողմից քաղաքի Կիրովի շրջանի գնդակոծության հետևանքով 13 զոհվածների մասին:
 
Ուկրաինայի զինված կազմավորումները գնդակոծել են հանրապետության տարածքը 43 անգամ՝ արձակելով 161 զինամթերք: Վնասվել է 44 բնակելի շինություն և ենթակառուցվածքի 21 օբյեկտ։
 
Տեսանյութը՝ այստեղ

  • Կիսվել: