ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
12-օրյա պատերազմի ընթացքում որոշ երկրներից մեր տարածք են ներթափանցել ԱԹՍ-ներ. Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար

12-օրյա պատերազմի ընթացքում որոշ երկրներից մեր տարածք են ներթափանցել ԱԹՍ-ներ. Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար

Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում Իրանի տարածք են ներթափանցել անօդաչու թռչող սարքեր մի շարք հարևան երկրներից, ինչը փաստագրվել է՝ բողոք ներկայացնելու նպատակով: Այս մասին Իրանի իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված արարողության ժամանակ հայտարարել է Իրանի սահմանապահ ոստիկանության հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին, տեղեկացնում է Mehr-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «12-օրյա պատերազմի ընթացքում, որը մեզ պարտադրվել է սիոնիստական ռեժիմի կողմից, որոշ երկրներից մեր տարածք են ներթափանցել անօդաչու սարքեր և քվադրոկոպտերներ։ Մենք փաստագրել ենք այդ դեպքերը և ներկայացրել համապատասխան հաղորդումներ:

Մեր սահմանապահները նկատել են, որ երեք միկրոավտոբուսներ գտնվում էին հարևան երկրի տարածքում և այնտեղից անօդաչու սարքեր և փոքր ինքնաթիռներ արձակում։ Երբ մենք տեղեկացրեցինք այդ երկրի սահմանապահներին, նրանց զորքերը միջոցներ  ձեռնարկեցին՝ բախման ընթացքում սպանելով երեք անձի, և մյուներին ձերբակալելով»։

Գեներալը նաև հայտնել է, որ առաջիկա շաբաթներին Պարսից ծոցում կանցկացվեն լայնածավալ ռազմական զորավարժություններ՝ նվիրված Մուհամմեդ մարգարեին, որոնց կմասնակցեն զինված ուժերը և տեղական բնակչությունը։

  • Կիսվել: