հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
103 մլն դոլար ՎԶԵԲ-ից Ղազախստանին՝ Ռուսաստանը շրջանցող Եվրոպա-Ասիա երթուղու արդիականացման համար

103 մլն դոլար ՎԶԵԲ-ից Ղազախստանին՝ Ռուսաստանը շրջանցող Եվրոպա-Ասիա երթուղու արդիականացման համար

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը մինչեւ 50 մլրդ տենգե (10320 մլն դոլար) կտրամադրի Ղազախստանի պետական ​​երկաթուղային ընկերությանը՝ Ռուսաստանը շրջանցող Եվրոպա-Ասիա երթուղու արդիականացումը ֆինանսավորելու համար: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ ՎԶԵԲ-ի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Մինչեւ վերջերս Չինաստանի եւ Եվրամիության միջեւ բեռնափոխադրումների մինչեւ 95 տոկոսն անցնում էր Հյուսիսային միջանցքով, որն անցնում է Ղազախստանով, Ռուսաստանով եւ Բելառուսով:

Քանի որ միջազգային փոխադրողներն ավելի ու ավելի շատ են Ռուսաստանի տարածքը հատելու այլընտրանքներ փնտրում, զգալիորեն աճել է Միջին միջանցքի երկայնքով փոխադրումների պահանջարկը, որը Ղազախստանը կապում է Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի հետ Կասպից ծովով: Դրա զարգացումն առաջնահերթ նշանակություն ունի տարածաշրջանային առեւտրի կայունության համար՛՛:

  • Կիսվել: