երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարում Արոնյանը 4-րդն է

10 ուժեղագույն շախմատիստների մասնակցությամբ մրցաշարում Արոնյանը 4-րդն է

Սենթ Լուիսում ավարտվեց «Grand Chess Tour: Saint Louis 2024» արագ շախմատի շրջանային մրցաշարը՝ 10 ուժեղագույն շախմատիստի մասնակցությամբ:

Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 5 միավոր և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Արագ շախմատի մրցաշարում լավագույն եռյակը ունեցավ հետևյալ տեսքը.
1-ին տեղ՝ Յան Նեպոմնյաշչի՝ 5.5 միավոր

2-րդ տեղ՝ Ալիռեզա Ֆիրուզջա՝ 5.5 միավոր

3-րդ տեղ՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավ՝ 5.5 միավոր

Այժմ ընթանում է կայծակնային շախմատի մրցաշարը, որը կավարտվի վաղը։

 

  • Կիսվել: