հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Ժողովուրդ»․ Ում փեսային բաժին կհասնի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը

«Ժողովուրդ»․ Ում փեսային բաժին կհասնի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր խորհրդարանում մեկնարկելու է հերթական նստաշրջանը։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում 29 հարց է, որի մեծ մասը քննարկվելու է երկրորդ ընթերցմամբ։ Սակայն այդ հարցերից զատ, հինգշաբթի օրը խորհրդարանում տեղի է ունենալու Կենտրոնական բանկի նախագահի քվեարկությունը, իսկ թեկնածուն էլ մեկն է՝ առաջադրված իշխանական «Իմ քայլը» խմբակցության կողմից։ Ինչպես հայտնի է, առաջադրված է Մարտին Գալստյանի թեկնածությունը, իսկ քվեարկությունն էլ կայանալու է փակ գաղտնի եւ այս օրերին իշխանական խմբակցության պատգամավորներին հորդորել են նիստերից չբացակայել եւ մասնակցել քվեարկությանը։

Եթե հաշվի առնենք, որ կարողացել են համոզել նաեւ ընդդիմադիր խմբակցություններին` ընտրել իրեն, ապա ըստ էության խնդիրներ չեն լինի եւ այդ օրը ԿԲ նախագահը կընտրվի։ Հիշեցնենք, որ Արթուր Զավադյանն այլեւս չի կարող առաջադրվել ԿԲ նախագահի պաշտոնում, քանի որ երկու անգամ անընդմեջ կառավարել է ԿԲ-ն եւ ՀՀ Սահմանադրությամբ այլեւս իրավունք չունի նույն պաշտոնը զբաղեցնել:

Իսկ ով է ԿԲ նախագահի թեկնածուն. նշենք, որ Գալստյանի կինը ՀՀՇ-ի իշխանության տարիներին ԱԺ նախկին նախագահ աշխատած Բաբկեն Արարքցյանի դուստրն է` Աստղիկ Արարքցյանը: Վերջինս էլ Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակում է աշխատում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: