երեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2024
«Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համաժողովին մասնակցելու հրավեր

«Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագրով համաժողովին մասնակցելու հրավեր

Հունիսի 18-21-ը Երևանում, Աշտարակում և Մեծամորում կանցկացվի «Ժամանակակից ֆիզիկա. հանրամատչելիացման և ուսուցման հիմնախնդիրներ ու լուծումներ» խորագիրը կրող համաժողովը:

Գիտաժողովի բացումը տեղի կունենա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 18-ին: Նախատեսված են զեկուցումներ Ֆիզիկայի զարգացման ժամանակակից միտումները, Աստղաֆիզիկան այսօր, Փորձարարական ֆիզիկայի զարգացման հիմնական ուղղությունները, Լազերային ֆիզիկա թեմաներով:

Հունիսի 19-ին գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն Աշտարակի ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում: Այստեղ բացի զեկուցումներից նախատեսված է նաև փորձարարական մաս:

Հունիսի 20-ին աշխատանքները կշարունակվեն Մեծամորում տեղակայված Հայաստանի ատոմային էլեկտրակայանում: Համաժողովի մասնակիցների համար ատոմակայանի մասնագետների կողմից կներկայացվեն զեկուցումներ ատոմային և միջուկային ֆիզիկայի վերաբերյալ: Մեծամորի ատոմակայանի աշխատանքային ողջ ցիկլը կուղեկցվի էքսկուրսիաներով և ցուցադրումներով: Աշխատանքային օրը կավարտվի ատոմակայանի ղեկավարության հետ հանդիպմամբ:

Գիտաժողովի վերջին օրը՝ հունիսի 21-ին, աշխատանքնեը կիրականացվեն Երևանում՝ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական պրոբլեմների ինստիտուտում:

Զեկուցումները կվերաբերեն քվանտային ֆիզիկային ու ավագ դպրոցում վերջինիս հիմունքների դասավանդմանը: Համաժողովի մասնակիցները կլինեն ինստիտուտի լաբորատորիաներում, հնարավորության սահմաններում ըստ նախասիրության կծանոթանան փորձարարական տեղակայանքներին: Ինստիտուտի տնօրեն Վ. Քոչարյանը ֆիզիկայի ուսուցիչներին կծանոթացնի ինստիտուտի պատմությանն ու ձեռքբերումներին:

4-օրյա աշխատանքների արդյունքների ամփոփումից հետո մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր:

 

Մասնակիցների տեղափոխումը Աշտարակ և Մեծամոր իրականացվում է ՀՀ ԳԱԱ նախագահության շենքի մոտից՝ կենտրոնացված ձևով: Մասնակիցների սնունդը աշխատանքային բոլոր օրերին կազմակերպվում է տեղում:

Սննդի, ինչպես նաև մնացած բոլոր ծախսերը հոգում է ՀՀ ԳԱԱ-ն (լրացուցիչ հարցերի դեպքում զանգահարել 094-28-78-88 հեռախոսահամարով):

Գիտաժողովին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել հետևյալ հղմամբ՝ մինչև հունիսի 14-ը ներառյալ:

 

Գիտաժողովի օրակարգը կցվում է:

  • Կիսվել: