ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ժամանակ». Նախատեսվում է 2020-2025թթ․ թվայնացնել Հայաստանի տնտեսությունը

«Ժամանակ». Նախատեսվում է 2020-2025թթ․ թվայնացնել Հայաստանի տնտեսությունը

«Ժամանակ» թերթը գրում է. «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է Հայաստանի 2020-2025թթ. թվայնացման ռազմավարությունը: Ծրագրով նախատեսվում է իրականացնել ՀՀ կառավարության, տնտեսության թվային փոխակերպումը՝ թվայնացումը: Ըստ ներկայացված ծրագրի՝ առցանց հանրային ծառայությունների զարգացման ցուցանիշով 193 երկրների շարքում ՀՀ-ն զբաղեցնում է 87-րդ հորիզոնականը՝ զիջելով ՌԴ-ին, Ղազախստանին և Բելառուսին։ 2019թ. դրությամբ Հայաստանում էլեկտրոնային կառավարման գործիքներից օգտվում է բնակչության 15%-ը»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: