շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Զբոսաշրջիկների այցելության նախընտրելի վայրերը՝ Հայաստանում. Առաջին տեղում Գառնի-Գեղարդն է

Զբոսաշրջիկների այցելության նախընտրելի վայրերը՝ Հայաստանում. Առաջին տեղում Գառնի-Գեղարդն է

Զբոսաշրջիկների այցելության նախընտրելի վայրը Գառնի-Գեղարդն է։ Ըստ ԱՎԿ-ի ներկայացրած տվյալների՝ 2023թ.-ի հունվար-հունիս ամիսներին 9 938 մարդ այցելել է Գառնի-Գեղարդ։

Զբոսաշրջիկների կողմից հաջորդ ամենից շատ այցելվող վայրը Խոր Վիրապն է՝ 7 901մարդ, ապա Սևանը՝ 7 722  մարդ, այնուհետև Տաթևը՝ 6 446 մարդ։  

Հաշվետու ժամանակաշրջանում Արենի է այցելել 5 585 և Նորավանք՝ 5 045 զբոսաշրջիկ։

Նշենք, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվաքանակն ըստ այցելության վայրերի 2023թ. հունվար-հունիս ամիսներին ներկայացրել է՝ հիմք ընդունելով զբոսաշրջային օպերատորների/զբոսաշրջային գործակալների կողմից կազմակերպած շրջագայությունները (տուրերը)։

  • Կիսվել: