ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 11.2 տոկոս

Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 11.2 տոկոս

Ընթացիկ տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 11.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.6%, հայտում են ՀՀ կառավարությունից:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

առևտրի շրջանառություն՝ 32.1%,

արդյունաբերություն՝ 23.8%,

շինարարություն՝ 11.4%,

ծառայություններ՝ 2.4%։

2023թ.-ի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 48.2%-ով. արտահանումն աճել է 85.7%-ով, իսկ ներմուծումը՝ 25%-ով։

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գները նվազել են 0.5%-ով։

 

  • Կիսվել: