ուրբաթ, ապրիլ 18
18 / 4 / 2025
Ընթացիկ տարվա մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.2 տոկոս

Ընթացիկ տարվա մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը կազմել է 5.2 տոկոս

Ընթացիկ տարվա մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում Տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 5.2%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 2%, հայտնում են ՀՀ կառավարությունից:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

շինարարություն՝ 18.1%,

առևտրի շրջանառություն՝ 17.6%,

արդյունաբերություն՝ 6.9%,

ծառայություններ՝ 2.8%։

2024թ.-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 32.2%-ով. արտահանումն աճել է 57.4-%, իսկ ներմուծումը՝ 17.2%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 0.3%։

  • Կիսվել: