երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ընդունված գործիքակազմով էական փոփոխություններ են եղել  ՀՀ քաղաքացիների բնակարան ձեռք բերելու գործընթացում. Վարչապետ

Ընդունված գործիքակազմով էական փոփոխություններ են եղել ՀՀ քաղաքացիների բնակարան ձեռք բերելու գործընթացում. Վարչապետ

Այսօր կառավարությունը քննարկեց նախագիծ, որով նախատեսվում է ըստ մար­զերի և ըստ տարիների աստիճա­նա­բար կրճատել հիփո­թե­քային վարկի սպա­սարկ­­ման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­­կան անձի կող­մից վճարված տոկոս­ների գումար­­ների չափով եկամտային հարկի վերա­դարձ­ման համա­­կարգի կիրառության շրջանակը։ Նախագիծը ներկայացրեց   Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Նախագծով առաջարկվում է սահմանել, որ 2027 թվականի հունվարի 1-ից հետո հիփոթեքային վարկերի մասով եկամտային հարկը չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքին հարակից՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, իսկ 2029 թվականի հունվարի 1-ից հետո՝ եթե գույքը գտնվում է այլ մարզերում»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սահմանափակումները չեն կիրառվելու սահմանամերձ բնակավայրերի նկատմամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս գործիքակազմի ընդունմամբ էական փոփոխությունների են հասել ՀՀ քաղաքացիների բնակարան ձեռք բերելու գործընթացում: «2018 թվականից մինչև օրս այս գործիքի կիրառմամբ ավելի քան 35 հազար ընտանիք ձեռք է 

բերել բնակարան: Հույս ունենք, որ այս գործիքի կիրառմամբ նաև մարզերում անշարժ գույքիառաջնային շուկան կզարգանա և բնակարանաշինությունը կխթանվի:

2022 թվականի արդյունքներով այս հոդվածով շուրջ 35 միլիարդ դրամի վերադարձ ենք իրականացրել»,- ասաց նա: Որոշակի ճշտումներ իրականացնելու համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցը 

օրակարգից հանեց:

 

  • Կիսվել: