ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ընդամենը 5 ժամում 8-րդ միջոցառման շրջանակներում 1 միլիարդ դրամ բաշխվեց 14 հազար 685 շահառուների միջեւ. Փաշինյան

Ընդամենը 5 ժամում 8-րդ միջոցառման շրջանակներում 1 միլիարդ դրամ բաշխվեց 14 հազար 685 շահառուների միջեւ. Փաշինյան

Ընդամենը հինգ ժամվա ընթացքում՝ կառավարության ընդունած հակաճգնաժամային 8-րդ միջոցառման շրջանակներում 1 միլիարդ դրամ բաշխվեց 14 հազար 685 շահառուների միջեւ՝ թվային հարթակի միջոցով։Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է. ՛՛Այս ծրագրից կօգտվի շուրջ 95 հազար շահառու։ Շահառուների թիվը չպետք է շփոթել ծրագրից օգտվող ֆիզիկական անձանց թվի հետ, որը կազմում է 124 հազար 402 մարդ: Իրականում աջակցություն է ստանում այսքան ընտանիք։ Սա, ընդգծեմ, միայն 8-րդ միջոցառման շրջանակներում՛՛։

 

  • Կիսվել: