երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
«World Food India» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով

«World Food India» ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով

Սեպտեմբերի 19-22-ը Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում կանցկացվի «𝐖𝐨𝐫𝐥𝐝 𝐅𝐨𝐨𝐝 𝐈𝐧𝐝𝐢𝐚» երկրորդ ցուցահանդեսը, որը կազմակերպվում է Հնդկաստանի սննդի վերամշակման արդյունաբերության նախարարության կողմից և որի նպատակն է նպաստել առևտրային և բիզնես գործունեության կայուն զարգացմանը։

Ցուցահանդեսի գլխավոր միջոցառումներից մեկը կլինի գնորդ-վաճառող հանդիպման հարթակը, որին կմասնակցեն գործարարներ աշխարհի տարբեր երկրներից:

Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը նախատեսված է միասնական տաղավարով, որն ընկերություններին կտրամադրվի անվճար։ Կացության և ճանապարհային ծախսերը հոգում են մասնակիցները։

  • Կիսվել: