հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովում ելույթ կունենան Քիմ Քարդաշյանն ու Ալեքսիս Օհանյանը

WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովում ելույթ կունենան Քիմ Քարդաշյանն ու Ալեքսիս Օհանյանը

Երևանում շարունակվում է «WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը: 

Այսօր պանելային քննարկումների ժամանակ ելույթ կունենան համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյանը, Reddit եւ Initialized Capital-ի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը:

Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 7-ին համաժողովի աբցմանը ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, WITSA-ի նախագահ Իվոն Չիուն, ազգային անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Ռիչարդ Քլարկը:

Նշենք, որ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Այս տարի «WCIT 2019» համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Միջոցառումը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։

Համաժողովում այս տարի բանախոսներից են նաեւ «GIPHY»-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ալեքս Չունգը, VaynerX եւ VaynerMedia-ի նախագահ Գարի Վայներչուկը, Սերժ Թանկյանը, Acer ընկերության հիմնադիր Սթեն Շին, CNN հայտնի լրագրող Ռիչարդ Քվեստը և մյուսները:

 

  • Կիսվել: