ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջաններում

Վթարի պատճառով 12 ժամ ջուր չի լինելու Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 18-ին ժամը 10:00-22:00 կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ Զ․ Սարկավագի 74-126 անհատական տների, 110-128 շենքերի՝ իրենց կոտորակներով, ՀԷՑ-ի ենթակայանի, Քանաքեռի այգիների, Քանաքեռ կայարանի և հարակից անհատական տների, «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի,

Ավան վարչական շրջանի՝ Հր.Աճառյան փողոցի:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: