շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վստահ ենք, որ «Նաիրիտ»-ը կաշխատի. նախկին տնօրեն

Վստահ ենք, որ «Նաիրիտ»-ը կաշխատի. նախկին տնօրեն

«Նաիրիտ» գործարանը աշխատացնելու շանսերը մեծացել են: Այս մասին այսօրՍոցիալական շարժման համագումարի ժամանակ իր ելույթում ասաց Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն  Կարեն Իսրայելյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Չորս տարվա պայքարի արդյունքում «Նաիրիտ» գործարանը կարողացավ հասնել նրան, որ Կառավարության հետ կնքվեց համաձայնագիր, որ գործարանի  վաճառքը պետք է կատարվի ամբողջ գորևծարանի լոտտով, մասնակի վաճառք չի լինելու: Դա նշանակում է, որ «Նաիրիտ» գործարանը աշխատացնելու շանսերը, հույսերը բավականին մեծացել են, բնայց մենք միայննակ չենք կարող ոչ մի բանի հասնել»,-ասաց նա:

Իսրայելյանն ասաց, որ շարժումը հասնելու է նրան, որ իշխանություններն ուշադրություն  դարձնեն իրենց. «Վստահ եմ, որ մեկս մեկիս սատար կանգնելով՝ կհասնենք մեր նպատակին: Մենք վստահ ենք, որ «Նաիրիտ»-ը կաշխատի, վստահ ենք, որ «Նաիրիտ»-ը կարող է աշխատել, եւ մենք այդ հարցում կօգնենք իրար»:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր անցկացվում է Սոցիալական շարժման 2-րդ ընդլայնված համաժողովը, որին մասնակցում են քսանից ավելի կազմակերպված սոցիալական նախաձեռնություններ և միություններ։

Ներկայացվելու է միասնական սոցիալական օրակարգ-պահանջագիր։

  • Կիսվել: