շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վստահ եմ, որ 2023 թվականի ընթացքում մենք 70 տոկոսի չափով տրանսպորտի խնդիրը կլուծենք. Հրաչյա Սարգսյան

Վստահ եմ, որ 2023 թվականի ընթացքում մենք 70 տոկոսի չափով տրանսպորտի խնդիրը կլուծենք. Հրաչյա Սարգսյան

Ես վստահ եմ, որ 2023 թվականի ընթացքում մենք 70 տոկոսի չափով տրանսպորտի խնդիրը կլուծենք։  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նրա խոսքով՝ տրանսպորտի խնդիրը միայն տրանսպորտային միջոցների ձեռքբերումը չէ. «Մենք ունենք կնքված պայմանագիր արդեն MAN ավտոբուսների ձեռքբերման հետ կապված, մրցույթը կայացել է, պայմանագիրը կնքել ենք: Համաձայն պայմանագրի նախատեսում ենք, որ 2023 թվականին 87 MAN ավտոբուսներն արդեն կլինեն Երևանում: Բացի այդ, մենք հայտարարել էինք այս տարի մրցույթ 165 ավտոբուսների ձեռքբերման համար: 165-ից 150-ն արդեն ամբողջությամբ պատրաստ են և 4-5 օրվա ընթացքում արդեն Չինատանից կուղևորվեն դեպի Հայաստա։Ակնկալում ենք, որ մինչև դեկտեմբերի վերջ այդ 150 ավտոբուսները կլինեն Երևանում»:

Քաղաքապետն անդրադարձավ նաև տրոլյեբուսների խնդրին. «Տրոլյեբուսների հետ կապված 2 մրցույթ է կայացել: Առաջին մրցույթով արդեն 1 ամսվա ընթացքում 15 տրոլյեբուսները պատրաստ կինեն և համաձայն պայմանագրի՝ դրանք 2022 թվականի դեկտեմբերին կլինեն Երևանում: Հաջորդ 15 տրոլյեբուսների ձեռքբերումն ակնկալում ենք, որ հունվարին կլինի»:

Սարգսյանի կարծիքով՝ 2023 թվականին այն միջոցառումները, որոնք կիրականացվեն, էական բարելավում կապահովեն:

  • Կիսվել: