հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Վստահ եմ՝ կարդարացնեմ ձեր բոլոր սպասելիքները». Մուշեղ Մուրադյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

«Վստահ եմ՝ կարդարացնեմ ձեր բոլոր սպասելիքները». Մուշեղ Մուրադյանը նշանակվեց Շիրակի մարզպետ

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 26-ի նիստում որոշում կայացրեց Շիրակի մարզպետի պաշտոնից ազատել Նազելի Բաղդասարյանին, մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնում նշանակվեց Մուշեղ Մուրադյանը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Նազելի Բաղդասարյանին կատարած աշխատանքի համար:

Մուշեղ Մուրադյանը շնորհակալության հայտնեց վստահության համար եւ հավելեց. «Վստահ եմ՝ կարդարացնեմ ձեր բոլոր սպասելիքները, շնորհակալություն»:

Իր հերթին Նազելի Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց իր մարզպետ եղած ժամանակ կառավարության հետ փոխգործակցության համար. «Ինձ վստահված ժամանակահատվածում պատասխանատվությամբ կրել եմ այս կոչումը: Ես վստահ եմ, որ այն շարունակական ծրագրերը, որ մեկնարկել են մարզում, ի կատար կածվեն: Թող որ այն ծրագրերը, որոնք միտված են երկրի բարօրությանը, բավարար քաղաքական կամքով եւ պետական մտածողությամբ շարժվեն առաջ»:

  • Կիսվել: