հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Վրաստանի և Ադրբեջանի միջև նոր մաքսակետ կկառուցվի

Վրաստանի և Ադրբեջանի միջև նոր մաքսակետ կկառուցվի

Վրաստանի և Ադրբեջանի միջև նոր համատեղ մաքսակետ կկառուցվի։ Այս մասին նշված է Վրաստանի կառավարության ծրագրի կատարման վերաբերյալ վարչապետի զեկույցում:

Համաձայն զեկույցի՝ համատեղ մաքսակետի  նախագիծն իրականացնելու համար ստեղծվել է Վրաստան-Ադրբեջան համատեղ միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի շրջանակներում տեղի են ունեցել մի քանի հանդիպումներ և համաձայնեցվել է համաձայնագրի նախագիծը։

Փաստաթղթի համաձայն՝ այս փուլում մշակվում է ճարտարապետական ​​նախագիծը։

  • Կիսվել: