ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վրաստանի դեսպանությունը բարելավում է շենքային պայմանները. նա նոր տուն է ձեռք բերում. գործադիրը տվեց իր համաձայնությունը

Վրաստանի դեսպանությունը բարելավում է շենքային պայմանները. նա նոր տուն է ձեռք բերում. գործադիրը տվեց իր համաձայնությունը

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 14-ի նիստում թույլ տվեց Վրաստանին Հայաստանում հողամաս ձեռք բերել՝ դեսպանատան շենքային պայմանները բարելավելու նպատակով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Հայաստանում Վրաստանի դեսպանությունը հայտագրով դիմել է ՀՀ ԱԳՆ` ՀՀ քաղաքացիներ Հայկուհի Գևորգի Հարությունյանին և Պերճ Ժորայի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող Երևանի Ավան Ծարավ աղբյուրի փողոց 127 հասցեում գտնվող բնակելի տունը օրենքով սահմանված կարգով ձեռք բերելու համար՝ դիվանագիտական և ներկայացուցչական նպատակներով:

«Դիվանագիտական կապերի մասին» Վիեննայի կոնվենցիայի 21-րդ հոդվածի համաձայն՝ նստավայր պետությունը պետք է աջակցի հավատարմագրող պետությանը, իր օրենքների համաձայն, իր տարածքում ձեռք բերելու ներկայացուցչության գործունեության համար անհրաժեշտ շենքեր կամ պետք է հավատարմագրող պետությանը օգնություն ցույց տա որևէ այլ ճանապարհով շենքեր ստանալու: Նա անհրաժեշտության դեպքում պետք է նաև ներկայացուցչություններին օգնություն ցուցաբերի հարմար շինություններ ձեռք բերելու իրենց աշխատակիցների համար:

ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մասին, համաձայն՝ հողամասի սեփականատերը ձեռք է բերում իրեն պատկանող հողամասի վրա կառուցված շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի սեփականության իրավունք:

  • Կիսվել: