երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Վրաստան ամենաշատ ծաղիկ ներմուծվել է Հայաստանից

Վրաստան ամենաշատ ծաղիկ ներմուծվել է Հայաստանից

Վրաստան կտրած ծաղիկների և ծաղկի կոկոնների ներմուծումն աճել է։ 2022 թվականին երկիր է ներմուծվել 3 մլն դոլարին համարժեք՝ 1203 տոննա ծաղիկ, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 2,2 մլն դոլարի՝ 878 տոննա ծաղիկ։

Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն, «Business Press News»-ի փոխանցմամբ, ամենաշատ ծաղիկներ Վրաստան են ներմուծվել Հայաստանից։ Վրաստան ծաղիկ ներմուծող երկրների ցանկը և թե որքան գումարի համարժեք ծաղիկ է ներկրվել 2022 թվականին ներկայացնում ենք ստորև․

Հայաստան՝ 1,2 մլն ԱՄՆ դոլար,
Էկվադոր՝ 584,6 հազար դոլար,
Նիդեռլանդներ՝ 495,6 հազար դոլար,
Թուրքիա՝ 379,5 հազար դոլար,
Քենիա՝ 231,6 հազար դոլար,
Հնդկաստան՝ 17,9 հազար դոլար,
Ադրբեջան՝ 16,7 մլն դոլար,
Իրան՝ 13,4 հազար դոլար,
Կոլումբիա — 10 հազար դոլար,
Եթովպիա՝ 5,5 հազար դոլար։

  • Կիսվել: