հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Վիզաների դյուրացման գործընթացը շատ լավ արդյունքներ է տալիս. որոշ ժամանակ պետք է սպասենք.  Մարագոս

Վիզաների դյուրացման գործընթացը շատ լավ արդյունքներ է տալիս. որոշ ժամանակ պետք է սպասենք. Մարագոս

Մենք տեղյակ ենք ԵՄ-Հայաստան վիզաների ազատականացման հարցում իրավիճակին, ուսումնասիրում ենք իրավիճակը, քննարկել ենք նաեւ դեսպանատների հետ, որովհետեւ ի վերջո, դեսպանատներն են պատասխանատու վիզա տրամադրելու համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։

«Վիզաների դյուրացման գործընթացը շատ լավ արդյունքներ է տալիս, արդեն բազմաթիվ հայեր այցելել են ԵՄ: Մենք պատրաստ ենք շարունակել քննարկումները վիզաների ազատականացման ուղղությամբ, բայց որոշ ժամանակ պետք է սպասենք, տեսնենք՝ այս պրոցեսներն ինչ արդյունքներ են տալիս, որ այդ երկխոսությունը շարունակենք: Ինչպես գիտեք, այս հարցում պետք է լինի Եմ անդամ բոլոր երկրների կոնսենսուսը»,-ասաց նա:

  • Կիսվել: