երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վերջին 20 տարվա մեջ մահերի նվազում ունենք. մենք սա քովիդի ժամանակ կանխատեսել էինք. Փաշինյան

Վերջին 20 տարվա մեջ մահերի նվազում ունենք. մենք սա քովիդի ժամանակ կանխատեսել էինք. Փաշինյան

Ըստ  Աշխատանքի և սոցիալական հարցերի տրամադրած տվյալների, այս տարվա առաջին կիսամյակում, վերջին 20 տարվա մեջ նույն ժամանակահատվածի համեմատ, առաջին անգամ  մահերի ամենացածր ցուցանիշն է գրանցվել, կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եկեք խոստովանենք, որ սա կանխատեսում էինք 2020 թվականին, քանի որ երբ քովիդի ժամանակ մահերի աճ էր գրանցվում, մենք ասում էինք, որ մեծ է հավանականությունը, որ առաջիկա տարիներին նաև այս պատճառով մահերի որոշակի անկում կգրանցվի: Ուզում եմ ասել, որ այդ հատվածն էլ ենք  ճիշտ դիտարկել, որ այդ ժամանակ մահերը շատանում էին, բայց առաջիկա տարիներին նվազելու են»,-ասաց նա:

  • Կիսվել: