Վերջին 12 տարում տրված բազմաբնակարան շենքերի 320 շինթույլտվություններից 185 շենքը հենց հիմակառուցվում է. Քերոբյան
Վերջին 12 տարում տրված բազմաբնկարան շենքերի 320 շինթույլտվություններից 185 շենքը հենց հիմա կառուցվում է. այսինքն եթե նայենք 12 տարվա կտրվածքով կեսից շատը հենց հիմա է իրականացվում, ինչը խոսում է այն մասին, որ ներդրումները հորդում են, այո: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Մենք պետք է փոխենք մեր տնտեսության կառուցվածքը, սպառման վրա հիմնված տնտեսական աճից անցում կատարենք դեպի ներդրումների վրա հիմնված տնտեսական աճի: Կան խնդիրներ, որոնք պետք է լուծել գործարար միջավայրի մակարդակում, այսինքն լավացնել ներդրումային միջավայրը, այնպես անելով, որ բյուրոկրատական խնդիրները չխանգարեն, որ նեերդրումները լցվեն շուկա: Մյուս կողմից էլ մենք հիմա նախագծում ենք 2 շատ խոշոր ծրագիր, որոնք պետք է խթանեն ներդրողներին ներդրում անել հենց Հայաստանում: Դրանցից մեկը՝ ենթակառուցվածքային օժնդակություն տալ ներդրողներին, մյուսը՝ օգտագործելով պետական գույքը ներդրումներ ներգրավելու մեջ»,-ասաց նա: