երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վերանորոգվել և շահագործման են վերադարձվել մետրոպոլիտենի 12 անվազույգեր

Վերանորոգվել և շահագործման են վերադարձվել մետրոպոլիտենի 12 անվազույգեր

Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ 12 անվազույգեր վերանորոգվել և հետ են վերադարձվել շահագործման։

Ներկայացնում են նաև շաբաթվա քրոնիկոնը: Ըստ այնմ՝
Երևանի մետրոպոլիտենում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով:
Հաշվետու ժամանակահատվածում մետրոպոլիտենում ուղևորափոխադրումների թիվը կազմել է 493 հազար 060 ուղևոր:
Գիծ է դուրս բերվել 2836 շարժակազմ, որոնցից 558-ը երեք վագոնանի, 1306-ը երկու վագոնանի և 972-ը մեկ վագոնանի։
Նախատեսված ուղևորափոխադրումը 520 հազար 032 ուղևոր։
Կատարողականը՝ 94,8%:

 
 

  • Կիսվել: