երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Վերականգնվել է ինտերնետի և հեռախոսակապի վնասված կայանների մի մասը. ԲՏԱՆ

Վերականգնվել է ինտերնետի և հեռախոսակապի վնասված կայանների մի մասը. ԲՏԱՆ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հրապարակել է ինտերնետի և հեռախոսակապի վերականգնման աշխատանքների վերաբերյալ թարմացված տեղեկություն:

  • Ucom - 6 կայան վերականգնել է աշխատանքները, 8-ը դեռ գտնվում են խափանված վիճակում։
  • TEAM Telecom Armenia - 8 բջջային կայան դեռևս խափանված է։ Օպտիկական կապը դեռ չի վերականգնվել:
  • Վիվա-ՄՏՍ - 3 բջջային կայան վերականգնել է աշխատանքները:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը երեկվանից
շարունակում է օպերատիվ կապի մեջ գտնվել ինչպես տեղի ունեցած հեղեղումների հետևանքները վերացնելու նպատակով ստեղծված օպերատիվ աշխատանքային խմբի (շտաբ), այնպես էլ կապի հայաստանյան օպերատորների հետ՝ աջակցելով
վերջիններիս առաջացած խոչընդոտների արագ լուծման աշխատանքներում:

  • Կիսվել: