երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Վերացվել է «Գետամեջ 2016» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

Վերացվել է «Գետամեջ 2016» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ վերացվել է «Գետամեջ 2016» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեության կասեցումը (ՀՀ Կոտայքի մարզ):

Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կրկնակի ստուգմամբ պարզվել է, որ նախկինում արձանագրված խախտումները վերացվել են: Վերստուգման ընթացքում վերցված թռչնամսի նմուշների լաբորատոր փորձաքննության արդյունքներով անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:

  • Կիսվել: