ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Վեոլիա ջուր» ընկերությունից բողոքները շատացել են. ՀԿԾՀ նախագահ

«Վեոլիա ջուր» ընկերությունից բողոքները շատացել են. ՀԿԾՀ նախագահ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում «Վեոլիա ջուր» ընկերությունից բողոքները հատկապես վերջին ամիսներին շատացել են։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀԿԾՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Մենք ունենք վերահսկողության մեխանիզմներ, պարբերաբար բողոքներ ստանում ենք։ Միշտ ամառային ամիսներին բողոքներն անգամներով շատանում են, քանի որ խնդիրը հիմնականում սեզոնային է։ Ցանկացած բողոք ստանում է իր արձագանքը։ Մենք էլ ենք արձանագրում խնդիրներ, և դրանք առաջանում են, քանի որ համակարգում ներդրումային միջավայրը շատ սուղ է, և հիմա ներդրումների կարիք կա»,– նշեց Բաղրամյանը։

Նշենք, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել ջրանջատումները հատկապես ցերեկվա ժամերին։ Սա հանրության շրջանում բողոքի ալիք է բարձրացրել, քանի որ Հայաստանի որոշ հատվածներում օդի ջերմաստիճանն այս օրերին հասնում է +40–ի։

  • Կիսվել: