հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Վեոլիա Ջուր»-ը չեղարկել է Մերձավանի բնակիչների 5 օրվա ջրի միջին ծախսը

«Վեոլիա Ջուր»-ը չեղարկել է Մերձավանի բնակիչների 5 օրվա ջրի միջին ծախսը

Երեկ երեկոյան Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տեղի է ունեցել արտակարգ պատահար. ոչ հեռու գտնվող խոզաբուծական համալիրի կողմից վնասվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրագիծը, ինչի պատճառով գյուղի ջրամատակարարման համակարգ էին ներթափանցել կեղտաջրեր:

Ըnկերությունը տեղեկացնում է, որ գյուղի մեծ մասն արդեն ապահովվել է ջրով՝ այլընտրանքային խողովակաշարի միջոցով: Մյուս մասի ջրամատակարարման կարգավորման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Իսկ մինչ այդ, ընկերությունը բնակիչներին խմելու ջուր կմատակարարի ավտոցիստեռնով՝ շրջիկ եղանակով:

«Վեոլիա Ջուր»–ը արտակարգ պատահարի մասին տեղեկացրել է նաև ՀՀ Առողջապահության նախարարությանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը և այլ շահագրգիռ կառույցների։

Միաժամանակ, ստեղծված իրավիճակում բացառելու համար ջրի անարդյունավետ ծախսի պատճառով բաժանորդների կողմից որևէ ֆինանսական կորուստ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն որոշում է ընդունել չեղարկել նրանց 5 օրվա ջրի միջին ծախսը:

  • Կիսվել: