երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Վենչուրային կապիտալի թեման առանցքային է մեր երկրի տնտեսության համար. Վահան Քերոբյան

Վենչուրային կապիտալի թեման առանցքային է մեր երկրի տնտեսության համար. Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ Սանկտ Պետերբուրգում այսօր մասնակցել է միջազգային տնտեսական ֆորումի հանդիսավոր բացմանը։
 
«Ֆորումի շրջանակներում հունիսի 3-5-ը մասնակցելու եմ արդի տնտեսական հիմնախնդիրների շուրջ քննարկումների և հանդիպումների։
 
Քննարկումներից մեկը, որին արդեն մասնակցել եմ այսօր, զարգացող երկրների վենչուրային տնտեսությունների թեմայով էր։
 
Վենչուրային կապիտալի թեման առանցքային է մեր երկրի տնտեսության համար: Դրանց ակտիվ ներգրավմամբ կկարողանանք խթանել ձեռներեցությունը, նորարարությունը և դրանով նպաստել մեր երկրի տնտեսության արագընթաց զարգացմանը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Վահան Քերոբյանը:

  • Կիսվել: