կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Վայլդբերիզը» Հայաստանում նախատեսում է իրականացնել լայնածավալ ներդրումներ. Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ընկերության գլխավոր տնօրենին

«Վայլդբերիզը» Հայաստանում նախատեսում է իրականացնել լայնածավալ ներդրումներ. Հակոբ Արշակյանը հյուրընկալել է ընկերության գլխավոր տնօրենին

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի հրավերով Հայաստան է ժամանել «Վայլդբերիզ» (Wildberries) խոշորագույն ռուսական առցանց պլատֆորմի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը:

Դեկտեմբերի 27-ին Ազգային ժողովում «Վայլդբերիզ» ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է էլեկտրոնային առևտրի զարգացման հեռանկարը, ինչպես նաև դրա շուրջ իրավական դաշտի զարգացման հնարավորությունը՝ միջազգային առևտրաշրջանառության զարգացմանը համահունչ:

May be an image of 2 people, people sitting and people standing

Հակոբ Արշակյանը կարևորել է ապրանքների և ծառայությունների հասանելիության մակարդակի բարձրացումը՝ անկախ աշխարհագրական վայրից, ինչպես նաև տեղական արտադրողների ապրանքները միջազգային շուկա արտահանելու հնարավորությունների զարգացումը: Այս համատեքստում կարևորվել է Հայաստանի ազգային փոստային օպերատորի՝ «ՀայՓոստի» հետ համագործակցության զարգացումը:

Տատյանա Բակալչուկը շնորհակալություն է հայտնել հրավերի համար և գոհունակությամբ արձանագրել հայ արտադրողների արտադրանքի վաճառքի ծավալների աճը «Վայլդբերիզի» միջոցով, որը հասնում է տարեկան շուրջ 8 միլիոն ԱՄՆ դոլարի և տարեցտարի աճում է երկնիշ ցուցանիշով: «ՀայՓոստի» հետ համագործակցության վերաբերյալ  նշվել է, որ 2022 թ. պլանավորվում է համագործակցել ավելի քան 60 նոր մասնաճյուղերում:

May be an image of 2 people and people sitting

«Վայլդբերիզ» ընկերությունն էլեկտրոնային առևտրի առաջատարն է ԵԱՏՄ տարածքում, որի շրջանառությունը 2020 թ. կազմել է ավելի քան 6 մլրդ ԱՄՆ դոլար: Ընկերությունն առևտրային գործունեություն է ծավալում աշխարհի 19 երկրում:

Հայաստանում «Վայլդբերիզ» ընկերությունը նախատեսում է իրականացնել լայնածավալ ներդրումներ՝ կառուցելով նոր լոգիստիկ կենտրոն:

Այցի ընթացքում նախատեսված են մի շարք հանդիպումներ և համագործակցության հուշագրի ստորագրում «Վայլդբերիզ» ընկերության և «ՀայՓոստի» միջև:

  • Կիսվել: