հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վարդենիսում բժշկական նոր կենտրոն ենք պատրաստվում կառուցել. Նիկոլ Փաշինյան

Վարդենիսում բժշկական նոր կենտրոն ենք պատրաստվում կառուցել. Նիկոլ Փաշինյան

Կառավարությունը Վարդենիսում բժշկական նոր կենտրոն կկառուցի: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, թե 2024 թվականին կիրականացվեն նախագծման աշխատանքները, այնուհետև՝ շինարարական աշխատանքները։

Վարչապետը նշեց, որ մարզերում կատարված աշխատանքների ցանկը տպավորիչ է։

«Մենք հիմա ամփոփում ենք 2018-ից ի վեր մարզերում կատարված աշխատանքները սուբվենցիոն ծրագրերով եւ կառավարության կապիտալ ներդրումներով: Միանգամից ասեմ, որ կատարված աշխատանքի ցանկը, մեղմ ասած, տպավորիչ է: Երբ մենք խոսում ենք տարածքային համաչափ զարգացման մասին, մենք նկատի ունենք կապիտալ ներդրումները, որոնք իրականացվում են սուբվենցիոն ու ուղիղ ծրագրերով։ Իսկապես, կատարված աշխատանքի ծավալն ահռելի է, ինչն, իհարկե, շատ լավ լուր է այն առումով, որ ոչ միայն համայնքներում մարդիկ տեսնում են իրական փոփոխություններ, այլև կարևոր է, որ մեր երկրի տնտեսական աճի պոտենցիալը էականորեն մեծանում է»,- հավելեց Փաշինյանը։

  • Կիսվել: