չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էրիկ Զեմուրի գլխավորած կուսակցության պատվիրակությանը

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էրիկ Զեմուրի գլխավորած կուսակցության պատվիրակությանը

Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունել է ֆրանսիացի  քաղաքական գործիչ, Եվրախորհրդարանի պատգամավոր Էրիկ Զեմուրի գլխավորած «Reconquête» կուսակցության պատվիրակությանը, որը ղեկավարում էր կուսակցության փոխնախագահ Նիկոլա Բեյինը։

Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխաակազմից, հյուրերի հետ  Վարդենիս էր ժամանել նաեւ Մարսելի քաղաքային խորհրդական, ֆրանսիացի քաղաքական գործիչ Բուշ-դյու-Ռոնիի սենատոր Ստեֆան Ռավյենին։

«Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծած վերջին ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակին, տեղեկանալ մանրամասներին եւ բարձրաձայնել խնդիրների մասին Եվրախորհրդարանի ամբիոնից եւ իրենց տեսած մասին  իրազեկել Ֆրանսիայի քաղաքացիներին: «Հյուրերն այցելել են թշնամու կողմից հրթիռահրետակոծության ենթարկված Սոթք գյուղ, տեսել ավերվածությունները, զրուցել բնակչության հետ, կատարել համապատասխան նկարահանումներ եւ մեկնել Վարդենիսից։ Հուսով ենք, որ նրանք իրենց հանրությանը հավուր պատշաճի կներկայացնեն իրականությունը, մեր համայնքում թշնամու ագրեսիայի հետեւանքով ստեղծված դժվարին իրավիճակը, որը շատ կարեւոր է միջազգային հանրության մոտ ճիշտ կարծիք ձեւավորելու առումով»,-ներկայացրեց Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Մկրտչյանը։

  • Կիսվել: