հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Վարչապետը նոր որոշում է ստորագրել

Վարչապետը նոր որոշում է ստորագրել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ Ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և«Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին որոշում է ստորագրել.

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`

1. Հաստատել`

1) «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-230-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները` համաձայն N 1 հավելվածի.

2) «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքով վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» 2020 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-224-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը՝ համաձայն N 2 հավելվածի։

Հավելվածը՝ այստեղ:

 

  • Կիսվել: