չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Վարչապետը հետևել է Տաթև - Աղվանի միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Վարչապետը հետևել է Տաթև - Աղվանի միջպետական ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակել է այցը Սյունիքի մարզում:
 
«Հետևեցի Տաթև - Աղվանի միջպետական նշանակության 19,5 կմ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:
 
Ծրագրի արժեքը 3,375 մլրդ դրամ է։ Միջոցները տրամադրել է Կառավարությունը:
 
Սյունիքում, և առհասարակ Հայաստանի ողջ տարածքում իրականացվող լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները հնարավորություն են տալիս այսօր արդեն խոսել նոր ճանապարհային ցանցի ստեղծման և դրանից ակնկալվող արդյունքների մասին»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը։
 

  • Կիսվել: