ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վարչապետի որոշմամբ առողջապահության փոխնախարարներ են նշանակվել

Վարչապետի որոշմամբ առողջապահության փոխնախարարներ են նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արտակ Ջումայանը նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ:

Արտակ Ջումայանը ծնվել է 1984 թվականի հունվարի 18-ին:

2000-2006 թվականներին սովորել է Ն. Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետում: 2006-2007 թվականներին անցել է ինտերնատուրա Ն.Ի. Պիրոգովի անվան Ռուսաստանի պետական բժշկական համալսարանում, ստացել թերապևտի որոկավորում: 2011 թվականին սովորել է Ռուսաստանի հետդիպլոմային կրթության բժշկական ակադեմիայում` ստացել հանրային առողջության մասնագետի որոկավավորում:
 

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Արմեն Նազարյանը նշանակվել է առողջապահության նախարարի տեղակալ:

Արմեն Նազարյանը ծնվել է 1976թ. դեկտեմբերի 27-ին:

1994-2000 թվականներին սովորել է Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական բժշկական համալսարանի սանիտարահիգիենիկ ֆակուլտետում:

2000-2001 թվականներին սովորել է ՀՀ առողջապահության նախարարության Ս.Ք. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի համաճարակաբանության և բժշկական ինֆորմատիկայի ամբիոնի կլինիկական օրդինատուրայում՝ ստանալով համաճարակաբանի որակավորում:

  • Կիսվել: