շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Վարչապետ ընտրվելուց հետո մի հազար անգամ ներողություն եմ խնդրել. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ ընտրվելուց հետո մի հազար անգամ ներողություն եմ խնդրել. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է «Իմ քայլը հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին: Նա հերթով մոտենում էր բոլոր մասնակիցներին, դիտում նրանց արտադրանքը:

Մոտենալով «Կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ի աշխատակիցներին, Փաշինյանը պարզեց, որ նրանք զբաղվում են հայկական տարազի արտադրությամբ, որպեսզի պահպանեն մեր մշակույթը:

 «Բայց մեր մշակույթի մեջ մենակ շոր հագնել չէ, անասնապահությունն էլ է մշակույթ, ընտանիքը, ֆերմերությունն էլ է մեր մշակույթը։ Առաջին հերթին պետք է շուկան հաշվի առնեք»,-խորհուրդ տվեց Փաշինյանը:

Ավստրիահայ գործածարի մոտ վարչապետը տեսավ «Քավոր», «Զոքանչ» գրություններով շոկոլադներ:

Գործարարը բողոքեց, որ ամենաքիչը վաճառվում են «Sorry» գրությամբ շոկոլադները: Վարչապետը հուսադրեց, որ դրանք էլ ժամանակի ընթացքում կսկսեն լավ վաճառվել:

«Հեղափոխության մեկնարկից հետո ոչ ոք չի հաշվել, բայց երեւի վարչապետ ընտրվելուց հետո մի հազար անգամ ներողություն եմ խնդրել տարբեր առիթներով. դա նորմալ բան է։ Կարծում եմ՝ այս բառը հեղափոխության հաջողությունների մեջ է, որովհետեւ երբ ճանապարհ էինք փակում եւ մարդկանցից սկսում էինք ներողություն խնդրել, որ իրենց այդ անհարմարությունը պատճառում ենք, իրենց վերաբերմունքը փոխվում էր։ Երբ իրենցից բարձրախոսով ներողություն էի խնդրում, մթնոլորտն էր փոխվում։ Այնպես որ՝ սրա վաճառքի ծավալները պետք է ավելացնել։ Լավ կլինի, որ քաղաքացիները պայուսակում ունենան։ Մեզ համար դժվար է դա արտասանել, դե կովկասյան… դրա համար պետք է գրպանում ունենալ եւ ցույց տալ»,-ասաց Ն. Փաշինյան։

Տեսանյութերը՝ news.am-ի

  • Կիսվել: