երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. Պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր

Վանաձորում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը. Պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արթուր Մելիքբեկյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, ք. Վանաձոր):

 

Մասնավորապես՝

 

- սննդի կառույցի պատերի մակերևույթները գտնվել են ոչ նորոգ և ոչ մաքուր վիճակում, առաստաղը չի ունեցել հարթ մակերես, եղել է մասնիկների թափվելու հնարավորություն,

 

Нет описания.

- խոհանոցի պատուհաններն ապահովված չեն եղել միջատապաշտպան ցանցերով:

Нет описания.

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

  • Կիսվել: