Վահան Քերոբյանը «Orion Summit 2023» ներդրումային գագաթնաժողովում հանդես է եկել ողջույնի խոսքով
Հունիսի 19-ին Նյու Յորքում մեկնարկել է «Orion Summit 2023» ներդրումային գագաթնաժողովը, որի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։
Իր ելույթում նախարարը կարևորել է «Orion Summit 2023» խոշորագույն գագաթնաժողովի անցկացումը տարբեր խնդիրների շուրջ կարծիքներ փոխանակելու և գլոբալ խնդիրները համատեղ քննարկելու տեսանկյունից։
Գագաթնաժողովը կազմակերպվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Orion Worldwide Innovations Armenia-ի համատեղ ջանքերով։
Միջոցառման մասին առավել մանրամասն՝ այստեղ: