կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վահան Քերոբյանը Նյու Յորքում մասնակցել է ներդրումային գագաթնաժողովի շրջանակում կլոր սեղան քննարկմանը

Վահան Քերոբյանը Նյու Յորքում մասնակցել է ներդրումային գագաթնաժողովի շրջանակում կլոր սեղան քննարկմանը

Հունիսի 20-ին 𝐎𝐫𝐢𝐨𝐧 𝐒𝐮𝐦𝐦𝐢𝐭 𝟐𝟎𝟐𝟑 գագաթնաժողովը շարունակել է աշխատանքը  պանելային և կլոր սեղան քննարկումներով:

ՀՀ Էկոնոմիայի նախարար Վահան Քերոբյանը Նյու Յորքում անցկացվող 𝐎𝐫𝐢𝐨𝐧 𝐒𝐮𝐦𝐦𝐢𝐭 𝟐𝟎𝟐𝟑 ներդրումային գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է կլոր սեղան քննարկմանը, որը նվիրված էր տեխնոլոգիաների և ֆինանսական ոլորտների ներդրումային և նորարարության առաջնահերթություններին։

Քննարկվել է բանկային ոլորտում անցումը համապատասխանությանը  (compliance), աճը և փոխակերպումը ESG-ի տեսանկյունից, ֆինանսական համակարգի փոխակերպումը և նորարարությունը:

Orion Worldwide Innovations-ի հիմնադիր Էմմա Առաքելյանը կարևորել է ֆինանսական կազմակերպությունների կողմից ստարտափներում ներդրումները:

Տեղի է ունեցել նաև պանելային քննարկում կրիպտոարժույթի թեմայով:

  • Կիսվել: