երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Վահան Քերոբյանը Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից փորձագետներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

Վահան Քերոբյանը Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից փորձագետներին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ը

ՀՀ Էկոնոիմակի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է «Նոր Տարածաշրջանային Իրողությունները և «Խաղաղության Խաչմերուկը»» խորագրով փորձագիտական համաժողովի պատվիրակությանը, որի կազմում են փորձագետներ Հնդկաստանից, Իրանից, Վրաստանից և Հայաստանից։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ մատնանշելով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները։

Վահան Քերոբյանը հյուրերին ներկայացրել է նաև Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրը, առանձին անդրադարձել Գյումրիում «չոր նավահանգստի» կառուցման նախագծին։

  • Կիսվել: