հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վահան Քերոբյանը ՀՀ-ում Կանադայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներդրումային միջավայրն ու տնտեսության առաջնահերթությունները

Վահան Քերոբյանը ՀՀ-ում Կանադայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի ներդրումային միջավայրն ու տնտեսության առաջնահերթությունները

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։

Հանդիպման սկզբում Վահան Քերոբյանը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության առաջնահերթություններն ու ոլորտի արդիականացման նպատակով կիրառվող պետական օժանդակության գործիքակազմը։

Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար և ներդրումային միջավայրին, տնտեսության դիվերսիֆիկացման ուղղությամբ իրականացվող քայլերին։

Այնուհետև քննարկվել են երկկողմ համագործակցության հեռանկարները, տնտեսության տարբեր ուղղություններով, այդ թվում՝ գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։

Համաձայն ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանի առևտրաշրջանառությունը Կանադայի հետ, ըստ ծագման երկրի հատկանիշի, 2023 թվականի հունվար-հոկտեմբերին կազմել է 77․8 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2․4 անգամ։

  • Կիսվել: