շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վահան Քերոբյանը «Համաշխարհային ներդրումային կոնգրեսի» գլխավոր տնօրենի հետ քննարկել է ներդրումային գրավչության բարձրացման հարցեր

Վահան Քերոբյանը «Համաշխարհային ներդրումային կոնգրեսի» գլխավոր տնօրենի հետ քննարկել է ներդրումային գրավչության բարձրացման հարցեր

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող «Համաշխարհային ներդրումային կոնգրես»-ի գլխավոր տնօրեն Վալիդ Ա. Ֆարղալին։ Հանդիպմանը մասնակցել է նաև «Enterprise Armenia» հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Արամ Վարդանյանը։
 
Հանդիպման ընթացքում քննարկել են Կոնգրեսի կողմից կազմակերպվող «Համաշխարհային ներդրումային համաժողովին» (AIM) Հայաստանի մասնակցությանը և հայկական տաղավարի ներկայացվածությանը վերաբերող հարցեր։
 
Կողմերը մտքեր են փոխանակել ներդրումային միջավայրի բարելավման և ներդրումային գրավչության բարձրացման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։
 
Համաժողովը ներդրումների և զարգացման գլոբալ հարթակ է, որը տարին երկու անգամ հավաքում է ավելի քան 6000 ներդրումային շահագրգիռ կողմերի 160 երկրից:
 

  • Կիսվել: