կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Վահան Քերոբյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար միջավայրը

Վահան Քերոբյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար միջավայրը

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են՝ Վահան Քերոբյանը հունվարի 17-20-ը գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում` Պարենի և գյուղատնտեսության միջազգային համաժողովին (GFFA) մասնակցելու և ԳԴՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ երկկողմ հանդիպումներ ունենալու նպատակով:

Այցի շրջանակում հունվարի 17-ին նախարարը Սաքսոնիա-Անհալթ երկրամասում այցելել է Ferropolis արդյունաբերական քաղաք։

Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի պետնախարար Սեբաստիան Փութզի և Ֆերրոպոլիսի տնօրեն Թիս Շրյոդերի ուղեկցությամբ նախարարը շրջել է Ֆերրոպոլիսում։ Շրջայցի ընթացքում Վահան Քերոբյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված բարենպաստ գործարար միջավայրը և իրականացվող ներդրումային խոշոր ծրագրերը։

  • Կիսվել: