հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Վահան Քերոբյանը չմերժեց խնդրանքս` տեղում ծանոթանալու Ալավերդու արդյունաբերական ներուժին. պատգամավոր

Վահան Քերոբյանը չմերժեց խնդրանքս` տեղում ծանոթանալու Ալավերդու արդյունաբերական ներուժին. պատգամավոր

Ալավերդիում այսօր դիմավորել եմ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Պրն. Քերոբյանին տեղեկացրել էի, որ պղնձաձուլարանի գործունեության դադարեցումից հետո համայնքում սոցիալական խնդիրներ կան։ Նախարարի պաշտոնակատարը չմերժեց խնդրանքս` տեղում ծանոթանալու Ալավերդու արդյունաբերական ներուժին, ենթակառուցվածքներին։

Քննարկել ենք ինչպես պղնձաձուլարանի, այնպես էլ թեթև արդյունաբերության, մասնավորապես` տեքստիլ ձեռնարկության հետ կապված հնարավոր ներդրումային տարբերակներ ու պայմանավորվել, որ երկուշաբթի օրվանից հստակ քայլեր կձեռնարկենք հնարավոր ներդրողների հետ բանակցություններ սկսելու մասով։

Հիշեցնեմ` պղնձաձուլարանից կրճատված 183 աշխատակից 12 ամիս աշխատավարձ է ստանում հիմնարկի` գործունեությունը դադարեցված վիճակում։ Շնորհակալ եմ գործարարին, բայց սա մենք համարում ենք ժամանակավոր լուծում։

Ալավերդիում նոր աշխատատեղերի ստեղծումը կարևորագույն խնդիրներից է։ Ջանք ու եռանդ չեմ խնայի արդյունքի հասնելու համար»,- գրել է Արեն Մկրտչյանը։

  • Կիսվել: