ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վահան Քերոբյանն այցելել է Իրանի մշակույթի և արվեստների մայրաքաղաք

Վահան Քերոբյանն այցելել է Իրանի մշակույթի և արվեստների մայրաքաղաք

Իրանի արդյունաբերության և առևտրի փոխնախարար և առևտրի զարգացման հարցերով կազմակերպության ղեկավար Համիդ Զադբումը հայտարարել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Իրանի մշակույթի և արվեստների մայարքաղաք Սպահան, գրում է parstoday.com-ը:

Զադբումը հավելել է. «Իրան կատարած հնգօրյա այցի ընթացքում, Հայաստանի էկոնոմիկայի նախարարը հանդիպելու է  պետական ​​և մասնավոր հատվածների պաշտոնյաների, այդ թվում ՝ Արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի, էներգետիկայի նախարարի, Կենտրոնական բանկի տնօրենի, Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի, գիտության և տեխնոլոգիայի գծով փոխնախագահի  և Առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի նախագահի հետ»:

Նշելով, որ  հրավերն արվել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի կողմից, Զադբումը հավելել է. «Այցի ընթացքում, ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպելու է իրանահայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ, այցելելու է «Սինաժան» գործարան, Միհանի կաթնամթերքի գործարան և Սպահան նահանգ»: 

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Թեհրան է ժամանել ուրբաթ օրը:

  • Կիսվել: